Նիկոլ Փաշինյանը հայտնել է, թե որ դեպքում կլքի վարչապետի պաշտոնը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքել է Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, որ վարչապետի կարգավիճակում հանրային ճնշման միջոցով հնարավոր չի լինի ստիպել Ազգային ժողովին օրենքներ ընդունել:

Նա մասնավորապես նշել է, որ քանի դեռ կա հանրային աջակցություն, այդ աջակցությունը լիարժեք կօգտագործվի երկրի զրագացման նպատակով, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց. «Որ պահին չի լինի աջակցություն, այդ պահին ես կդադարեմ լինել երկրի վարչապետ»:

Վարչապետը նաև նշել է, որ իր առաջնահերթ քայլերից մեկը տրամաբանական, սեղմ ժամկետներում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելն է լինելու, սակայն ևս մեկ անգամ հաստատեց, որ կառավարության ծրագիրը նա ամեն դեպքում ներկայացնելու է. «Հնարավորություններ շատ կան, եթե Սահմանադրությունն ուշադիր կարդաք, կտեսնեք՝ ինչ լուծումներ կան»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել