Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը` Նիկոլ Փաշինյանին

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել:

«Արդարև, դուք այս յոյժ պատասխանատու պաշտոնը ստանձնում եք Հայաստանի պատմության ներկա ճշտորոշիչ հանգրվանին։ Մենք հետևել ենք Ձեր առաջնորդությամբ տեղի ունեցած ժողովրդային շարժմանը եևհայրենիքում ընկերային արդարություն հաստատելու Ձեր խոստմանը։ Գնահատեցինք Ձեզ, երբ մեր ժողովուրդի զավակներին հեռու պահեցիք բռնարարքներից ու արյունահոսությունից, սիրո ու համախոհութեան ոգին դարձրիք մղիչ ուժը ժողովրդային շարժման»,- նշել է կաթողիկոսը։

«Մենք ակնկալում ենք, որ Ձեր տված խոստումները, բարոյական արժեքների ու մարդու իրավունքների ամուր պահպանմամբ, կյանքի կոչեք։ Ակնկալում ենք, որ հայրենի մեր ժողովրդի, Արցախի ու մեր ազգի գերագույն շահերն ու ձգտումները քաղաքական նկատառումներից վեր կդասեք, ինչպես նաև միասնական հայրենիքի ու ազգի սկզբունքին՝ Հայաստան-Սփյուռք համագործակցությանը նոր ծավալ ու որակ հաղորդելով՝ այն կդարձնեք Ձեր կյանքի ու գործունեության շարժիչ ուժը։ Ջերմորեն շնորհավորում ենք Ձեր ընտրությունը, մշտապես մնալու ենք աջակից Ձեզ ու Ձեր գլխավորած կառավարությանը, ինչպես նաև գործնական մասնակիցը հայրենաշինության առաքելությանը»,- ասված է նամակում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել