Դատական վերահսկողությունը դատահոգեբանական կամ դատաբժշկական փորձաքննությունների նկատմամբ

Մինչդատական վարույթի ընթացքում դատական վերահսկողության ոլորտում հանդիսացող դատավարական հարկադրանքի մյուս միջոցը կասկածյալներին, մեղադրյալներին և այլ անձանց, որոնց հոգեկան վիճակը թույլ չի տալիս նրանց ներգրավել որպես մեղադրյալ, բժշկական հաստատությունում տեղավորնելն է`դատահոգեբանական կամ դատաբժշկական փորձաքննության կատարելու համար:

Նշված դատավարական հարկադրանքի միջոցի կիրառումը նույնպես կապված է անձի անձեռնմխելիության իրավունքի հետ:

Այդ իրավունքի իրականացման համար երաշխիք է հանդիսանում այն, որ դատաբժշկական, դատահոգեբուժական և դատահոգեբանական փորձաքննություն կատարելու համար մեղադրյալին, կասկածյալին բժշկական հաստատությունում տեղավորելու իրավաբանական հիմքը դատարանի որոշումն է, որը կայացվում է վարույթն իրականացնող մարմնի պատճառաբանված որոշման մեջ պարունակվող միջնորության հիման վրա:

Տվյալ դեպքում դատարանի կողմից վերահսկողություն է իրականացվում այն դատավարական գործողությունների նկատմամբ, որոնք կարող են սահմանափակել քաղաքացու սահմանադրական իրավունքը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել