Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հայաստանում Իրանի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ

Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ այսօր՝ մայիսի 4-ին, նա հանդիպել է Հայաստանում  Իրանի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ:

«Այսօր հանդիպում ունեցա ՀՀ-ում Իրանի փոխդեսպան Ալի Նասեր Սոփհանիպուրի հետ (դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին Հայաստանում չէ)։

Փոխդեսպանին տեղյակ պահեցի ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման շուրչջ ձեռքբերված պայմանավորվածությունների մասին, ինչպես նաեւ բարեկամական ուղերձս հղեցի Իրանի Իսլամական Հանրապետության ժողովրդին ու կառավարությանը։

Հանդիպում ունեցա նաեւ ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի հետ։ Քննարկեցինք Հայաստանում ՄԱԿ-ի կողմից իրականացվող ծրագրերը առավել արդյունավետ դարձնելու հետ կապված հարցեր»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել