«Եթե որևէ մեկը կասի, որ Սահմանադրությամբ այդպիսի ընթացկարգ կա, ես իմ մանդատից էլ կհրաժարվեմ». Գևորգ Կոստանյան

«Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը այսօր՝ մայիսի 4-ին, Ազգային ժողովում պատասխանել է լրագրողների հարցերին:

Նա նշել է, որ Սահմանադրական դատարանի անդամի թեկնածուի առաջադրման հարցում ֆորմալ ընթացակարգի խախտում չկա, խորհրդակցություններ անցկացնել կամ մրցութային կարգով թեկնածու առաջադրելն այս պարագայում հակասահմանադրական կլիներ։

«Դա ընդամենը բարի կամքի դրսևորում կարող էր լինել ներկայացվող սուբյեկտի կողմից, բայց նման ֆորմալ ընթացակարգ չկա Սահմանադրությամբ։ Եթե որևէ մեկը կասի, որ Սահմանադրությամբ այդպիսի ընթացկարգ կա, ես իմ մանդատից էլ կհրաժարվեմ», – նշել է նա։

Հիշեցնենք, որ «Ծառուկյան» և «Ելք» կւսակցությունների դաշինքները հայտարարել էին, որ չեն մասնկացելու քվերակությանը, որին արձագանքեց նաև Գևորգ Կոստանյանը. «Իմ խորին համոզմամբ՝ սա քաղաքական որոշում էր, որովհետև խմբակցություններից որևէ մեկը, նույն «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները չներկայացրեցին որևէ խնդիր կոնկրետ թեկնածուի առնչությամբ, ներկայացրեցին խնդիր բացառապես ընթացակարգի վերաբերյալ. թեև ես վստահ եմ, որ իրենցից յուրաքանչյուրը գիտի, որ այդ ընթացակարգը սահմանված է Սահմանադրությամբ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել