Անձնական զննության է ենթարկվել անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետը

Մայիսի 3-ին` ժամը 09:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, անձնական զննության են ենթարկել անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետ Կ. Ն.-ին: Վերջինիս բջջային հեռախոսի լիցքավորիչի միջից հայտնաբերել և առգրավել են անձեռոցիկով փաթեթավորված 4 կտոր մուգ շագանակագույն կոշտ զանգված՝ յուրաքանչյուրը 0.4 գրամ քաշով: Ըստ բանավոր հայտարարության՝ վերոնշյալ զանգվածը պատրաստվում էր փոխանցել կալանավորված անձ Գ. Բ.-ին:

Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության,   նախապատրաստվում են նյութեր:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել