Սոցիալական ապահովության պետական ծառայության մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց, որ ներքաղաքական իրավիճակը ոչ մի կերպ չի ազդի կենսաթոշակների վճարման վրա:
«Ուշացումներ չեն լինելու: Մայիս ամսվա կենսաթոշակի վճարումները կսկսվեն մայիսի 4-ից»,-նշեց նա:
Տաթև Խաչատրյանի խոսքով՝ քաղաքացիները նույնպես անհանգստացած են եղել խնդրով և ծառայություն այս հարցով բազմաթիվ քաղաքացիներ են զանգել. «Սակայն իզուր: Մեր աշխատակիցները աշխատել են նաև հանգստյան օրերին և մեծապես նաև դրանով է պայմանավորված, որ ուշացումներ չեն լինելու»,-նշեց նա: