«Ծառուկյան» դաշինքը վարչապետի ընտրության օրը քվեարկելու է միասնական: Այս մասին ասյօր՝ ապրիլի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց դաշինքի քարտուղար Վահե Էնֆիաջյանը:
Նա նշեց, որ ներկա են լինելու իրենց խմբակցության բոլոր 31 պատգամավորները, որոնց թվում է նաև Գագիկ Ծառուկյանը:
Նշենք, որ վարչապետի ընտրությունը տեղի կունենա մայիսի 1-ին: