Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանի հայտարարության և անելիքների մասին

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը այսօր՝ ապրիլի 30-ին, հանդիպելու է ԱԺ բոլոր խմբակցությունների հետ:

Հարցին, թե կկարողանա՞ արդյոք վարչապետ դառնալուց հետո կազմալուծել գործող համակարգը, նա ասաց. «Եթե նկատի ունեք, կոռուպցիան և մնացած նեգատիվ երևույթները, ապա այո, ես համոզված եմ, որ կկարողանք: Քանի որ ժամանակի խնդիր կա, հենց առաջին օրվանից պետք է սկսենք ազատ, արդար ընտրություններ անցկացնելու երաշխիքների ձևավորումը»:

Փաշինյանը չմեկնաբանեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, թե իշխանությունը ճամպրուկ չէ, որ փոխանցեն մեկը մյուսին: Փաշինյանը միայն նշեց, որ հայտարարությանհ ծանոթ չէ:

«Մենք մինչև հիմա ամեն ինչ արել ենք ժողովրդի միջոցով և այդպես էլ շարունակելու ենք: Քանի որ ժամանակի խնդիր կա, հենց առաջին օրվանից պետք է սկսենք ազատ, արդար ընտրություններ անցկացնելու երաշխիքների ձեւավորումը>>:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել