«Պաշտոնապես հայտարարում եմ, որ Ազգային ժողովը ընտրելու է վարչապետ և ժողովրդի թեկնածուն լինելու է Նիկոլ Փաշինյանը». Ռուբեն Ռուբինյան

Հանրապետության հրապարակում մեկնարկել է հանրահավաքը:

«Եկել է ժամանակը, որ մենք որպես իշխանություն միասին կայացնենք ամենակարևոր որոշումը: Պետք է որոշենք, թե ով է այն մարդը, ով լիազորված է լինելու Հայաստանի քաղաքացիների մեծամասնության կողմից ընտրվել վարչապետ, կազմել կառավարություն, իրականացնել փոփոխություններ, կազմակերպել արտահերթ ընտրություններ»,- այս մասին հայտարարեց «Ելք» դաշինքի անդամ Ռուբեն Ռուբինյանը:

Ներկա գտնվող մարդիկ մի քանի անգամ վանկարկեցին՝ «Նիկոլ, Նիկոլ»:

«Պաշտոնապես հայտարարում եմ, որ Ազգային ժողովը ընտրելու է վարչապետ և ժողովրդի թեկնածուն լինելու է Նիկոլ Փաշինյանը»,- նշեց Ռուբինյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել