Աշտարակում վիրավորվել է ոստիկանության 3 ծառայող և վնասվել 3 ավտոմեքենա․ ոստիկանություն

Ապրիլի 22-ին, ժամը 16.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ Աշտարակ-Երևան ճանապարհի Ճանապարհային ոստիկանության անշարժ պահակետի մոտից «դեմքի շրջանի սալջարդ, երկու ատամների կոտրվածք, գանգոսկրի կոտրվածք` հարցականով», «կրծքավանդակի աջ կեսի սալջարդ, որովայնի տրավմա» և «ձախ ստորին վերջույթի մկանների ձգվածություն» ախտորոշումներով բուժօգնության են տեղափոխվել ոստիկանության 3 ծառայող:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Պարզվել է, որ ժամը 15.30-ի սահմաններում, Աշտարակ-Երևան ճանապարհի ՃՈ անշարժ պահակետում, ծառայություն իրականացնելու ընթացքում, «Իմ քայլը» նախաձեռնության մասնակիցների կողմից նրանք ծեծի են ենթարկվել և տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն:
Նույն օրը «Աշտարակ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ ժամը 20.40-ին բուժօգնության են դիմել ոստիկանության ևս 2 ծառայող` «ձախ սրունքի սալջարդ» և «կրծքավանդակի սալջարդ» ախտորոշումներով:

Պարզվել է որ վերը նշված ծառայողները վնասվածքները ստացել են «Իմ քայլը» նախաձեռնության մասնակիցների կողմից, Աշտարակ-Երևան ճանապարհի ՃՈ անշարժ պահակետի մոտ ծեծի ենթարկվելու հետևանքով:
Բացի այդ ցուցարարների կողմից վնաս է պատճառվել նաև ՃՈ անշարժ պահակետի մոտ կայանված, ոստիկանության հաշվեկշռում գտնվող «ՈՒԱԶ» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ, ինչպես և Աշտարակի համայնքապետարանի հաշվեկշռում գտնվող «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել