ՊԵԿ-ն աշխատանքի է հրավիրում ժամանակակից տեխնոլոգիաներին տիրապետող, նոր մտածողությամբ օժտված երիտասարդների

 

Պետական եկամուտների կոմիտեն, կարևորելով համակարգը արհեստավարժ, ժամանակակից տեխնոլոգիաներին տիրապետող, օտար լեզուների իմացությամբ, նոր մտածողությամբ օժտված երիտասարդ կադրերով համալրելու գործընթացը, որը կնպաստի հարկային և մաքսային ծառայողի կերպարի արմատական վերափոխմանը, սույն թվականի մայիսի 2-ից  կազմակերպում է անվճար դասընթացներ բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների և բարձր կուրսերի ուսանողների համար, որոնց արդյունքներով լավագույն մասնակիցներին ՊԵԿ նախագահի կողմից կտրվի հավաստագիր և կառաջարկվի աշխատանք Պետական եկամուտների կոմիտեում:

Այս մասին հայտնում է ՊԵԿ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել