Լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու մասին հաղորդումը դատախազությունն ուղարկել է քննչական կոմիտե

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտարարություն է  տարածել.

«ԶԼՄ-ները տեղեկատվություն են տարածել այսօր «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Արուս Հակոբյանի մասնագիտական լրագրողական գործունեությունը խոչընդոտելու, նրա նկատմամբ բռնություն կիրառելու վերաբերյալ: Այդ մասին ՀՀ գլխավոր դատախազություն է ստացվել նաև «Ազատություն» ռադիոկայանի ներկայացուցչի հաղորդումը:

ՀՀ գլխավոր դատախազությունն անմիջապես այդ հրապարակումները և հաղորդումն ուղարկել է ՀՀ քննչական կոմիտե՝ դրանցում ներկայացված հանգամանքներն ստուգելու և ՀՀ քրեական դատավարության 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել