ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը փակել է Բաղրամյան գյուղի ճանապարհը

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը փակել է Բաղրամյան գյուղի ճանապարհը: Մյուս կողմից երթով գալիս էին ցուցարարներ, որոնց նա թույլ չտվեց հեռանալ:

Նա նշեց, որ ճանապարհը փակել է, որպեսզի յուրաքանչյուրը գնա իր տուն: Դեպքի վայրում են նաև ոստիկանները, սակայն նրանք ոչինչ չեն անում՝ փակած ճանապարհը բացելու համար:

Այստեղ իրավիճակը վերահսկում է հենց Առաքել Մովսիսյանը: Նշված գյուղից Երևան տանող ճանապարհը փակ է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել