Երևանի Նոր-Նորք վարչական շրջանում մի խումբ անձանց միջև ծեծկռտուքի և դրա ընթացքում lragir.am տեղեկատվական կայքի լրագող Թեհմինե Ենոքյանի նկատմամբ բռնթյուն կիրառելու միջոցով մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ lragir.am-ի հրապարակումը, ինչպես նաև Այվազովսկու փողոցում անչափահաս ցուցարարներին քաղաքացիական հագուստով անձանց կողմից մահակով ծեծի ենթարկելու վերաբերյալ hrapарak.am-ի հրապարակումը ՀՀ դատախազության կողմից ուղարկվել է ՀՀ ոստիկանություն՝ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և միջադեպերի մասնակիցների արարքներին քրեաիրավական գնահատական տալու նպատակով: Այս մասին տեղեկանում ենք դատախազության մամուլի ծառայությունից:
Լուսանկարում Թեհմինե Ենոքյանն է