Այս պահին Երևան քաղաքի գրեթե բոլոր ոստիկանության բաժիններում են գտնվում փաստաբանների պալատի իրավաբանական օգնություն տրամադրող խմբի փաստաբանները: Այս մասին հայտնում են փաստաբանների պալատից:
Կենտրոնի բաժնում են Արսեն Մկրտչյանը, Վրեժ Խաչիկյանը, Էրեբունի՝ Հերմինե Միքաելյան, Արմինե Խաչատրյան, Արաբկիր՝ Սիրուշ Աղվանյան, Կարինե Լալաբեկյան, Մալաթիա՝ Լևոն Հովհաննիսյան, Շենգավիթ՝ Արման Ստեփանյան, Քանաքեռ-Զեյթուն՝ Մուրադ Ասրյան, Լուսինե Վիրաբյան, Նորքի բաժին՝ Ինգա Ավագյան: