Լարված իրավիճակ է Ազատության պողոտայում: Ցուցարարները փորձում են փակել փողոցը, իսկ ոստիկանները փորձում են մարդկանց հեռացնել ճանապարհից:
Այժմ նշված պողոտայի վրա խցանում է: Ոստիկանները պատ են կազմել փողոցի մեջտեղում և փորձում են բացել Ազատության պողոտան:
Ընդհարում է տեղի ունենում ոստիկանների և քաղաքացիների միջև:
Մեքենան, որով փորձում են բերման ենթարկել ցուցարարներին, ոստիկանական չէ:
Բերման ենթարկվեց 7 անձ, որից 2՝ կին:
Ազատության պողոտայի երթևեկությունը վերականգնվեց: