Ապրիլի 20-ին «Քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին» քաղաքացիական նախաձեռնության անդամները քայլերթով գնում են դեպի Դավիթաշեն համայնք։ Այս պահին նրանք գտնվում են Դավիթաշեն կամրջի վրա։
«Նախնական տեղեկություններով փակ է Երևան-Աբովյան ճանապարհը»,-երթի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Զուգահեռ սրան, մի խումբ ցուցարարներ փակել են Տիգրան Մեծ պողոտան։