Փաստաբան Նվարդ Փիլիպոսյանը քիչ առաջ դուրս է եկել ոստիկանության Շենգավիթի բաժանմունքից, որտեղ մի շարք քաղաքացիներ էին պահվում։
Իրավաբան.net–ի հետ զրույցում փաստաբանը նշեց, որ այնտեղ ինքն անձամբ 30 քաղաքացի է տեսել։
«Պետք է նշեմ, ժամկետները չեն պահպանվել գործողությունները տևել են 3 ժամից ավելի։ Նրանք հիմնականում վարչական իրավախախտման կասկածանքով էին բաժին բերվել»,-նշեց նա։
Նվարդ Փիլիպոսյանի խոսքով, քաղաքացիների մի մասը հրաժարվել է նույնիսկ իրենց անունը հայտնել, և շուրջ 20 անձի՝ առանց ինքնությունը պարզելու, 4-5 ժամ այնտեղ պահելուց հետո բաց են թողել։ Նա նշեց նաև, որ բաժանմունքում նաև անչափահասներ են եղել։