Վճռաբեկ դատարանը դատական համակարգի վերջնական ատյանն է և նրա կայացրած որոշումները վերանայման ենթակա չեն:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118 հոդվածի 1-ին մասի համաձայն` վճռաբեկ դատարանը բողոքի հիման վրա օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով վերանայում է վերաքննիչ դատարանի կայացրած և օրինական ուժի մեջ չմտած դատական ակտերը, իսկ որոշակի դեպքերում` նաև օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը:
Նույն օրենսգրքի 118.1 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտը վճռաբեկ դատարանում բողոքարկելու իրավունք ունեն նաև դատավարության մասնակիցները:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.9 հոդվածի համաձայն` նյութական կամ դատավարական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի համապատասխանաբար 227-րդ և 228-րդ հոդվածներով սահմանված հիմքերով և կարգով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226 հոդվածի 1-ին կետի համաձայն` վճռաբեկ բողոք բերելու համար հիմք է դատական uխալը` նյութական կամ դատավարական իրավունքի այնպիuի խախտումը, որը կարող էր ազդել գործի ելքի վրա:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227 հոդվածի 1-ին մասի համաձայն` նյութական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ uխալ կիրառված, եթե դատարանը`
1) չի կիրառել այն oրենքը կամ Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը, որը պետք է կիրառեր.
2) կիրառել է այն oրենքը կամ Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը, որը չպետք է կիրառեր.
3) uխալ է մեկնաբանել oրենքը կամ Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը:
Վերը նշված հոդվածի 2-րդ մասի համաձայն` նյութական իրավունքի նորմի խախտումը կամ uխալ կիրառումը վճռի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է գործի uխալ լուծման:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228 հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ uխալ կիրառումը վճռի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի uխալ լուծման: Դատարանի` ըuտ էության ճիշտ վճիռը չի կարող բեկանվել միայն ձևական նկատառումներով:
Աղբյուրը` Իրավաբան.net