ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկություններն այն մասին, որ “sut.am” կայքի լրագրող Տիրայր Մուրադյանն իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս ենթարկվել է բռնության, ՀՀ դատախազության կողմից ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով ընթացքը լուծելու նպատակով։
Այս մասին տեղեկանում ենք գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանից:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր՝ ապրիլի 19-ին, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համահիմնադիր Դանիել Իոաննիսյանից տեղեկացանք, որ Կառավարության 3-րդ շենքի մոտ քաղաքացիական հագուստով երկու ոստիկան ծեծի են ենթարկել լրագրող Տիրայր Մուրադյանին (ով բեյջ էր կրում)։
«Տարածքում ներկա համազգեստով ոստիկանները չեն խառնվել։ Ծեծողների լուսանկարները կան, կհրապարակենք քիչ անց»,-ասել է նա։