Վնասվել է ցուցարարի քիթը. շտապօգնություն հրավիրվեց

Վնասվել է ակտիվիստներից մեկի քիթը: Ցուցարարները այս մասին հայտնեցին փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին:

«Թող ապացուցի: Ես եմ արե՞լ, թող ինձ պատժեն: Այդ ոստիկանը իրավունք չունի մեր շարքերում աշխատի»,-քաղաքացու հայտարարությանը ի պատասխան ասաց փոխոստիկանապետը:

«Ոստիկանները խփելով ինձ դուրս հանեցին, մեկը՝ ծնկով: Կարմիր բերետավոր էր»,-նշեց տուժած աղջիկը: Նրա համար շտապօգնություն հրավիրեցին:

https://www.facebook.com/Iravabannet/videos/1216143291822087/

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել