ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում մեղադրանք է առաջադրվել զինված ուժերի փոխգնդապետին՝ խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակություններ կատարելու համար:
Կատարված բազմակողմանի քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ փոխգնդապետը, տարբեր զորակոչիկների ծառայությունը նախընտրելի տարածքներում տեղակայված զորամասերում, իբր, պաշտոնատար անձի միջոցով կազմակերպելու համար, կաշառք ստանալու պատրվակով, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, 2017 թվականի ընթացքում պահանջել, ստացել և խարդախությամբ հափշտակել է տարբեր չափերի գումարներ։
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ փոխգնդապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1, 2-րդ և 5-րդ կետերով (3 դրվագ), 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1, 2-րդ և 5-րդ կետերով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետով:
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: