Այսօր՝ ապրիլի 18-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երկու հրամանագիր է ստորագրել։
Հրամանագրերի համաձայն պաշտոնից ազատվել են՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսան Հարությունյանը և նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը։
Վարդան Մակարյանը նշանակվել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար: