«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ցուցարարներին հորդորեց փակել նաև Պռոշյան փողոցը և ցուցարարներն անմիջապես փակեցին այն: Նիկոլ Փաշինյանը նրանց հորդորեց հանել դիմակները՝ նշելով, որ իրենք վախենալու որևէ բան չունեն:
Այս պահին ցուցարարներին հաջողվել է փակել Բաղրամյան պողոտան՝ սկզբնամասը և Դեմիրճյան–Պռոշյան խաչմերուկի հատվածը։
Լարված իրավիճակ է նաև Ֆրանսիայի հրապարակում: Ոստիկանները մի քանի շարքով շարժվում են առաջ՝ ժողովրդին ստիպելով հետ գնալ:
Ցույցերն ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետի պաշտոնում նշանակվելու դեմ են: