Տիգրան Մազմանյանը կալանավորվեց

Քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում դատարանը որոշում է ընդունել Տիգրան Մազմանյանի նկատմամանբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը՝ երկու ամսով:

Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է նրա հորից՝ Մհեր Մազմանյանից:

Նշենք, որ ԱԺ պատգամավորներից Արտակ Զեյնալյանը, Արամ Սարգսյանը, Մանե Թանդիլյանը, Գևորգ Գորգիսյանը և Էդմոն Մարուքյանն իրենց անձնական երաշխավորությունն են ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:

Տիգրան Մազմանյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն:

Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է․ «Զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը`

պատժվում են ազատազրկմամբ` 3-8 տարի ժամկետով, եթե այդ արարքները կատարելն ինքնին չի առաջացնում սույն օրենսգրքի այլ հոդվածներով ավելի խիստ պատասխանատվություն»:

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել