Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հայտնում է, որ բոլոր բերման ենթարկվածները ազատ են արձակվել. «Քիչ առաջ դուրս եկա Արաբկիրի ոստիկանական բաժանմունքից, բոլոր բերման ենթարկված քաղաքացիներին ժամը 18:00-ի դրությամբ ազատ են արձակել։ Հիմա ուղևորվում եմ Նոր Նորքի ոստիկանական բաժանմունք»։