Հայաստանի Հանրապետությունը կշարունակի իր համագործակցությունը ՌԴ-ի, ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ երկրների հետ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին ԱԺ-ում ասաց ՀՀ վաչապետի թեկնածու Սերժ Սարգսյանն։
«Շարունակելու ենք մեր բարեկամական հարաբերություններն Իրանի հետ, որովհետև աշխարհի այս երկու մասերում մենք ունենք հետաքրքրություններ, մենք ունենք շուկաներ, այդ երկրները շատ էական նշանակություն ունեն տարածաշրջանում կայունություն պահպանելու գործում: Անշուշտ, մենք շարունակելու ենք մեր ակտիվ համագործակցությունը Եվրամիության հետ և, կարծում ենք, որ հուլիսի 1-ից կսկսենք իրականացնել այն դրույթները, որոնք պայմանագրում ներառված են: Մենք շարունակելու ենք բարեկամական հարաբերությունները ԱՄՆ, Չինաստանի հետ, որովհետև չենք կարող, ուղղակի չենք կարող չհամագործակցել, որովբհետև մեր ընդհանուր քաղաքականության գաղափարախոսությունը հետևյալն է՝ », – ասաց Սերժ Սարգսյանն` ընդգծելով.
շահել միշտ համագործակցության շնորհիվ, երբեք չփորձել շահել ուրիշների կոնֆլիկտի հաշվին, որովհտեև դա անհեռանկար, անհեռատես քաղաքականություն է և իրականության մեւ մենք տեսել ենք նման օրիանկներ, ինչը մեզ համար ձեռնտու չէ։ Առևտրաշրջանառության գրեթե մեկ երրորդն այսօր Ռուսաստանի և ԵԱՏՄ անդամ երկրների հետ է, մեկ երրորդը` Եվրամիության և մեկ երրորդը` այլ երկրների և այլն միավորումների հետ Մենք այստեղ էլ ենք դիվերսիֆիկացված և մենք փորձելու ենք այդ բալանսը պահպանել», – ասաց Ս. Սարգսյանը: