«Զինանոց 2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողների ձեռնարած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, ապրիլի 13-ին՝ ժամը 08.00-ին, «Բավրա» սահմանային անցակետում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել Վրաստանի քաղաքացի 1989 թ. ծնված Անժելա Գ.-ն:
Այս մասին հայտնում են ոստիկանությունից;
Անժելա Գ.-ն հունվարի 11-ից Աշտարակի բաժնի կողմից հետախուզվում է ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) և 329-րդ (Պետական սահմանն ապօրինի հատելը) հոդվածների 1-ին մասերի մեղադրանքներով:
Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: