2016 թվականի մայիսի 3-ին Ներքին Շենգավիթի 14-րդ փողոցում կրակոցներ էին հնչել ինքնաձիգից և ատրճանակից: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:
Շենգավիթի քրեական հետախույզների տեղեկությունների համաձայն կրակել էին մի տղամարդու ուղղությամբ: Նա չէր տուժել, քանի որ թաքնվել էր տան բակում: Գնդակները դիպել էին տան դարպասին, պատերին ու պատուհանին:
Հետախուզական ծավալուն միջոցառումներով պարզվել էր, որ 14-րդ փողոցում Արամ. Ա-ն իր հորեղբոր` Անսրանիկ.Ա-ի հետ մեքենայով անցնելիս է եղել, հանդիպել են 39-ամյա տղամարդուն: Նրանց միջը վիճաբանություն է սկսվել՝ նախնական տվյալներով տղամարդու կողմից հնչեցրած վիրավորական արտահայտությունների պատճառով: Նրանք մոտ 10-15 րոպե հետո հետ են վերադարձել ատրճանակով և ինանքձիգով: Երիտասարդը ատրճանակով, իսկ նրա հորեղբայը մեքենայի սրահից ինքնաձիգով կրակոցներ են արձակել տղամարդու ուղղությամբ: Հետո հեռացել են տարածքից:
Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց: Ոստիկանները հորեղբորը՝ Անդրանիկ Ա.-ին 2017 թ-ի սեպտեմբերի 2-ին Երևանի Արտաշիսյան փողոցից բերման են ենթարկել ոստիկանության Շենգավիթի բաժին: Նա կալանավորվել և տեղաոխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ: Նրան մեղադրանք է առաջադրվել, որ նա չպարզված անից ձեռք է բերել և կրել 5.45 մմ տրամաչափի Կալաշնիկով ինքնաձիգ: Նույն զենքով շատերի կյանքի համար վտանգավոր արարք է արձակել՝ փորձել մի տղամարդու սպանել:
Արամ.Ա.-ի նկատմամաբ 2016 թ-ի հոկտեմբերին հետախուզում էր հայտարարվել: Այս տարվա ապրիլի 9-ին ոստիկանների ստացված օպերատիվ տվյալներով՝ հայտնաբերել և Շենգավիթի բաժին են բերման ենթարկել 28-ամյա Արամ Ա.-ին:
Նա ևս տեղափոխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ:
Նախաքննությունը շարունակվում է: