Կառավարությունն այսօր փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որով առաջարկվում է շարունակել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընտանիքի սպառած բնական գազի սահմանային չափաքանակների կիրառման փորձնական ծրագիրը՝ բնական գազի սպառման սահմանային չափաքանակի որոշման բանաձևը թողնելով նույնը:
Նախատեսվում է նաև մինչև 2018 թ. օգոստոսի 15-ը ՀՀ կառավարություն ներկայացնել ընտանիքի սպառած բնական գազի սահմանային չափաքանակի մասին առաջարկություն: Հիմնավորման համաձայն՝ կատարված ուսումնասիրությունների արդյունքներով ընտանիքի սպառած բնական գազի սահմանային չափաքանակը կարիք ունի վերանայման, քանի որ այն աղքատ ընտանիքներին մղում է վարել առավել խնայողական ռեժիմ, որը կարող է հանգեցնել ընտանիքի սոցիալական անվտանգության խաթարման:
Այս մասին հայտնում են կառավարության աշխատակազմից: