Երեք տարով կհետաձգվի ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը

 

Կառավարության այսօրվա նիստի օրակարգային հարցերից մեկը վերաբերում էր ներդրումային ծրագրի շրջանակներում «ԷՅ ԲԻ ՍԻ ՏԵՔՍՏԻԼ» և  «ԱՆԻՏԵՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելուն։

«ԷՅ ԲԻ ՍԻ ՏԵՔՍՏԻԼ» ՍՊ ընկերությունը նախատեսում է  Արտաշատում զբաղվել տեքստիլի արտադրությամբ, որտեղ կարտադրի սրբիչներ։

Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը նպատակադրված է կատարել ընդհանուր շուրջ 8,2 մլրդ ՀՀ դրամի չափով ներդրում՝ հումք և նյութ ձեռք բերելու համար։

Իսկ «ԱՆԻՏԵՔՍ» ՍՊ ընկերությունը նախատեսում է  Արտաշատում զբաղվել տեքստիլի արտադրությամբ, որտեղ կարտադրի փետուրե, աղվամազե բարձեր և վերմակներ։

Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը նպատակադրված է կատարել ընդհանուր շուրջ 8,6 մլրդ ՀՀ դրամի չափով ներդրում՝ հումք և նյութ ձեռք բերելու համար։

44. Ներդրումային ծրագրի շրջանակներում «ԷՅ ԲԻ ՍԻ ՏԵՔՍՏԻԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել