Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները հայտնի են

Ադրբեջանի նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել գործող նախագահ, նախագահի թեկնածու Իլհամ Ալիևը: Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը:

Նրան հաջորդող թեկնածուն՝ ինքնաառաջադրված Զահիդ Օրուջը հավաքել է ընդամենը 3.11 տոկոս ձայն:

Համաձայն ԿԸՀ տվյալների՝ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 74.51 տոկոսը: Ընտրություններում հաղթանակ տոնելու կապակցությամբ Ալիևին արդեն իսկ շնորհավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի Սահմանադրությունում ավելի վաղ սահմանված փոփոխությունների համաձայն՝ վերացվել է նախագահական ժամկետների սահմանափակումը և մեկ ժամկետի տևողությունը հասցվել է 7 տարվա, այսինքն, հաջորդ նախագահական ընտրություններն Ադրբեջանում կանցկացվեն 2025 թվականին:

Ձեզ ենք ներկայացնում Ադրբեջանի նախագահի կենսագրությունը:

2003 թվականի հոկտեմբերին Հեյդար Ալիևը, որը հիվանդացել էր, հրաժարվել է նախագահությունից և վիճելի կերպով, նշանակել է իր զավակին՝ Իլհամ Ալիևին իբրև իր կուսակցության միակ նախագահական թեկնածու։ Իլհամ Ալիևը ընտրվել է Ադրբեջանի նախագահ 2003 թվականի նախագահական ընտրություններում, վերընտրվել է 2008 թվականին:

Կենսագրություն

Իլհամ Ալիևը ծնվել է 1961 թ. դեկտեմբերի 24-ին Բաքվում: Նա սովորել է Բաքվի թիվ 6 միջնակարգ դպրոցում (1967-1977): 1977 թ. ընդունվել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ: Ավարտելուց հետո, նա, ընդունվել է ինստիտուտի հետբուհական կրթություն: 1985 թ. ստացել է պատմական գիտությունների թեկնածվի աստիճան: 1985-1990 թթ. աշխատել է որպես ուսուցիչ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտում։ 1994 թվականից մինչև 2003 թվականը եղել է Ադրբեջանի Պետական նավթային ընկերության առաջին փոխնախագահ:

1995 և 2000 թթ. ընտրվել է Ադրբեջանի ազգային ժողովի պատգամավոր։

2003 թ. նշանակվել է Ադրբեջանի Հանրապետության վարչապետ։ 1997 թվականից հանդիսանում է Ադրբեջանի Օլիմպիական կոմիտեի նախագահ: Իլհամ Ալիևին արժանացել է Միջազգային օլիմպիական կոմիտեի շքանշանով:

1999 թ. ընտրվել է Նոր Ադրբեջան կուսակցության փոխնախագահ, 2001 թ. նախագահի առաջին տեղակալ և 2005 թ. կուսակցության նախագահ:

2003 թ. հունվարին ընտրվել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահի տեղակալ: Իլհամ Ալիևին պարգևատրվել է 2004 թվականի ապրիլին Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մեդալով:

2003 թ. օգոստոսի 4-ին նշանակվել է Ադրբեջանի Հանրապետության վարչապետ:

2003 թ. հոկտեմբերի 15-ին ընտրվել է Ադրբեջանի Հանրապետության Նախագահ: Նա վերընտրվել է 2008 թվականին: 2013 թ. երրորդ անգամ ընտրվել է նախագահ և այժմ Ադրբեջանի Հանրապետության նախագահն է:

Ընտանիք

Իլհամ Ալիևը ամուսնացել է Մեհրիբան Փաշաևայի հետ 1983 թ.դեկտեմբերի 22-ին Բաքվում: Ունի երեք երեխա՝ Լեյլա, Արզու ու Հեյդար, և 4 թոռնիկ։ Բացի ադրբեջաներենից, տիրապետում է անգլերենի, ֆրանսերենի, ռուսերենի և թուրքերենի[2][5]:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել