Պատվաստանյութերի, հակատուբերկուլյոզային դեղերի գնման գործընթացները կազմակերպելու մասին որոշման նախագիծ` կառավարության օրակարգում

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը կառավարության հաստատմանն է ներկայացրել 2018-2022 թվականների կարիքների համար պատվաստանյութերի, պատվաստումների համար օժանդակ պարագաների, հակառետրովիրուսային և հակատուբերկուլյոզային դեղերի գնման գործընթացները կազմակերպելու մասին որոշման նախագիծը:

Պատվիրատուների կողմից  սահմանված գնման մրցակցային ընթացակարգն իրականացնելիս, որպես առավելագույն նախահաշվային գին ընդունվում է գնումների գործակալների կողմից սահմանված ժամկետում ներկայացված նվազագույն գնային առաջարկը` հաշվի առնելով գնման առարկայի մաքսազերծման և տեղափոխման հետ կապված ծախսերը:

Գնման այն առարկաների մասով, որոնց վերաբերյալ սահմանված ժամկետում գործակալներից որևէ գնառաջարկ չի ստացվում, վերջիններիս գնման ընթացակարգն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանկողմից:

Գնման ընթացակարգերի շրջանակներում ձևավորված տնտեսված և/կամ չծախսված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից կամ Հայաստանի Հանրապետության Կառավարության պահուստային ֆոնդից տրամադրված դրամաշնորհային միջոցները կարող են չվերադարձվել միայն հետագայում նույն նման առարկաների ձեռքբերման համար կազակերպվող գնման ընթացակարգերի համար առողջապահության նախարարության կողմից  կամ կառավարության պահուստային ֆոնդից պատվիրատուներին դրամաշնորհներ տրամադրելիս:

Ընդ որում, նկարագրված գնման առարկաների ձեռքբերումը կարող է իրականացվել միայն ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրված գրավոր համաձայնության հիման վրա:

ՑԱՆԿ

ԴԵՂԵՐ, ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԵՐ ԵՎ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ՕԺԱՆԴԱԿ ՊԱՐԱԳԱՆԵՐ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻ

Հ/հ Անվանում
1 Միավորված ազգերի կազմակերպության Մանկական հիմնադրամ The United Nations Children’s Fund (UNICEF)
2 Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագիր The United Nations Development Programme (UNDP)
3 Դեղորայքի ապահովման միջազգային ասոցիացիա International Dispensary Association (IDA)
4  Դեղամիջոցներով ապահովման գլոբալ մեխանիզմ The Global Drug Facility (GDF)
5 Մատակարարման շղթաների կառավարման գործընկերություն The Partnership for Supply Chain Management (PFSCM)
6 Քրոուն էյջընթս Crown agents

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել