Ոստիկանության պետի հրամանով Սպիտակի բաժնի պետն ազատվել է զբաղեցրած պաշտոնից ու մեկ այլ հրամանով նշանակվել Ստեփանավանի բաժնի պետ։ Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեցին ոստիկանության մամուլի ծառայությունից:
Ստեփանավանի նախկին բաժնի պետը մոտ մեկ ամիս առաջ ազատվել էր պաշտոնից և ուղարկվել կադրերի ռեզերվ։
Ոստիկանության պետի մեկ այլ հրամանով Կապանի բաժնի պետն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել Սպիտակի բաժնի պետ։
Հարցին, թե Կապանում նշանակում արվել է արդյոք, ոստիկանությունից հայտնեցին, որ դեռ չի արվել։