Ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Հակոբյանը խորհրդարանում ներկայացրել է «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նոր օրենքի նախագիծը:
Նրա խոսքով՝ այս օրենքը կնպաստի դեղերի գների նվազմանը, և որ օրենքի 21-րդ հոդվածը թույլ է տալիս Հայաստան դեղեր ներկրել միայն մեծածախ լիցենզիա ունեցողներին. «Արդյոք բժշկական կազմակերպությունները, որոնք զբաղված են առողջապահության պահպանմամբ, բժշկական ծառայություններ մատուցելով, իրավունք ունե՞ն դեղ ներկրել, թե ոչ: Փաստորեն գործող օրենքով չունեն: Նրանք պետք է դեղը մեծածախ շուկայից գնեն, որ կարողանան իրենց բնականոն գործունեությունն ապահովել: Մենք առաջարկում ենք, որ հիվանդանոցները, որոնք ունեն դեղագործական դեղատուն, այսինքն ունեն դեղը պահելու վայր, ապա նրանց տանք հնարավորություն, որ դեղ ներմուծեն առանց մեծածախ լիցենզիա ունեցող գնորդին դիմելու»:
Սա բերելու է դեղերի գների նվազման, քանի որ յուրաքանչյուր միջնորդ յուրաքանչյուր առքուվաճառքից ունենում է իր շահույթը, առաջանում է ավելացված արժեքի հարկ:
Նշենք, որ կառավարությունը բացասական կարծիք է տվել այս օրինագծին: