Կենտրոնում 15-ամյա տղա է դանակահարվել

Ապրիլի 1-ին Երևանի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած տղամարդը հայտնել է, որ Կիրովի այգում մի երիտասարդ դանակով երեխայի է հարվածել։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։

Ահազանգից մոտ 20 րոպե անց՝ ժամը 19։45-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից ոստիկանության կենտրոնական բաժին հաղորդումէ ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել 15-ամյա մի տղա՝ դանակահարված։

Հանցագործությունը բացահայտել են Կենտրոն վարչալան տարածքը սպասարկող պարեկային ոստիկանները։ Շուրջ 1 ժամ անձ Տիգրան Մեծի պողոտայում հայտնաբերել և հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանության կենտրոնական բաժին են  բերման ենթարկել Արագածոտնի Օշական գյուղում ապրող 35-ամյա Ա․Հ․-ին։

Նա խոստովանական բացատրություն է տվել։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն; Նախաքննությունը շարունակվում է, դեպքի հանգամանքները պարզվում են։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել