Մարտին ռուսական հատուկ ծառայությունները Սարատովի առևտրի կենտրոններից մեկում նախապատրաստվող ահաբեկչություն են կանխել: Այս մասին հայտնել է անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին:
«Իգիլ» ահաբեկչական խմբավորման անդամների մոտ հայտնաբերվել է զենք և պայթյունավտանգ համակարգեր, որոնց ավերիչ հզորությունը կզգացվեր մինչև 3 կիլոմետր հեռավորության վրա:
Հատուկ ծառայություններին հաջողվել է կանխել ևս 2 ահաբեկչություն ընտրական տեղամասերում՝ ՌԴ նախագահի ընտրության օրը:
Առաջին կանխված ահաբեկչության կազմակերպիչներին հատուկջոկատայինները վերացրել են ՝ զինված դիմադրություն ցույց տալու համար:
Ռադիկալ խմբավորման 2 անդամներին, որոնք ահաբեկչություն էին նախատեսում իրականացնել Ուֆայում, ձերբակալել են:
Բորտնիկովի խոսքով՝ հատուկ ծառայությունը կանխել է 6 ահաբեկչություն և լիկվիդացրել է 12 ավազակային խմբավորում: Ձերբակալվել է 189, վերացվել՝ 15 հանցագործ: