ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն ապրիլի 9-ին նոր որոշում է ստորագրել, որի համաձայն փոփոխություն է կատարվել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի աշխատողների թվաքանակը հաստատելու մասին» N 341-Ա որոշման 1-ին կետում։
Ըստ այս փոփոխության կառավարության աշխատակազմի աշխատողների թվաքանակը 298-ից կդառնա 378-ը։