Փոփոխություններ կկատարվեն բարեգործության բնագավառում գործող կարգավորումներում

Կառավարությունը ապրիլի 12-ին կքննարկի ՀՀ Սահմանադրության փոփոխություններով պայմանավորված նախագիծ, որը նպատակ ունի բարեգործության բնագավառում ներկայում գործող կարգավորումները համապատասխանեցնել 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության պահանջներին:

Մասնավորապես, նախագծով սահմանվում է, որ՝

  1. ՀՀ Վարչապետի որոշմամբ ստեղծվում է բարեգործական ծրագրերի համակարգման խորհրակցական հանձնաժողով, որը լիազորված մարմնին առաջարկություններ է ներկայացնում սույն օրենքով սահմանված լիազորված մարմնի գործառույթների իրականացման վերաբերյալ: Խորհրդակցական հանձնաժողովի կազմը և կանոնադրությունը հաստատվում է ՀՀ Վարչապետի որոշմամբ:
  2. Նախագծով տրվում են լիազոր մարմնի գործառույթները, այդ թվում՝ օրենքով սահմանված բարեգործության նպատակների իրականացմանն ուղղված ծրագրերը որպես բարեգործական որակումն ու գրանցումը, ծրագրի` բարեգործական որակումը փոփոխելը (չեղյալ ճանաչելը), իսկ եթե նման որակումը բխում է այլ իրավական ակտից, ապա այդ որակումը փոփոխելու մասին առաջարկություն ներկայացնելը տվյալ իրավական ակտն ընդունած մարմին, բարեգործական ծրագրերի հետ անմիջականորեն կապված և դրանց համար զգալի նշանակություն ունեցող ապրանքների և ծառայությունների (այսուհետ` հարակից գործարքներ) շրջանակը որոշելը և այլն:

Նշենք, որ միաժամանակ, սահամանվում է, թե որ ծրագրերն են ենթակա բարեգործական որակմանը և որոնք կարող են որակվել որպես հարկային արտոնություններ ստացող։

Նախագծի համաձայն, բարեգործական որակման ենթակա չէ շահառություն ենթադրող, կուսակցություններին և առևտրային կազմակերպություններին (բացառությամբ առողջապահության բնագավառի կազմակերպությունների) դրամական և այլ միջոցների հատկացում ներառող կամ կազմակերպության՝ իր աշխատողների կամ իր առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի, կամ դրանց աշխատողների սպառողական պահանջմունքների բավարարման ծրագիրը: Բարեգործական որակման ենթակա չէ բարեգործական ծախսերի համար դրամական միջոցների ստացման՝ ապրանքների առուվաճառքի գործարք (դրամայնացում) ներառող ծրագիրը:

Հարկային արտոնությունների ստացման նկատառումով բարեգործական կարող են որակվել միայն այն ծրագրերը, որոնք իրականացվում են օտարերկրյա պետությունների, դրանց դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների, դրանց ներկայացուցչությունների, միջազգային, օտարերկրյա և Հայաստանի Հանրապետության հասարակական (ներառյալ բարեգործական), կրոնական ու նմանատիպ բնույթի այլ կազմակերպությունների, առանձին բարերարների կողմից և նրանց ֆինանսական կամ այլ միջոցների հաշվին:

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել