Որտե՞ղ կարող են թունաքիմիկատներ վաճառել և ի՞նչ առողջական խնդիրներ այն կարող է առաջացնել

Եղանակային առանձնահատկություններով պայմանավորված մեկնարկել են գյուղատնտեսական աշխատանքները: Այս մասին առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ թունաքիմիկատների օգտագործման հետևանքով առաջացող առողջական խնդիրներից` թունավորումներից խուսափելու համար անհրաժեշտ է մի շարք քայլել կատարել։

Մասնավորապես՝

  • հետևել թունաքիմիկատի օգտագործման, անվտանգ չափաքանակների և առաջին օգնության միջոցառումների վերաբերյալ հրահանգներին, որոնք նշված են պիտակի վրա,
  • խորհուրդ չի տրվում գնել թունաքիմիկատներ, որոնց մակնշումը բացակայում է կամ գրված է Ձեզ համար անհասկանալի լեզվով,
  • թունաքիմիկատով աղտոտված հագուստը լվանալ և պահել առօրյա հագուստից առանձին,
  • տեղադրել նախազգուշացնող ցուցանակներ՝ մարդկանց մուտքը թունաքիմիկատով մշակված տարածք արգելելու նպատակով,
  • թունաքիմիկատները և հեղուկացիր սարքավորումները չի կարելի պահել պատահական վայրերում,
  • պետք է թունաքիմիկատները պահել սննդամթերքից հեռու, երեխաներին ոչ մատչելի վայրում,
  • չի կարելի թունաքիմիկատները պահել պարենային ապրանքների համար նախատեսված տարաներում՝ լիմոնադի շիշ և այլն,
  • խորհուրդ չի տրվում օգտագործել թունաքիմիկատներ, որոնք թույլատրված չեն մշակաբույսերի պաշտպանության նպատակով օգտագործման համար,
  • պահպանել մշակումից հետո թունաքիմիկատի համար նախատեսված սպասման ժամկետը՝ դաշտ մտնելիս և թունաքիմիկատով մշակցած մթերք օգտագործելիս,
  • թունաքիմիկատներով մշակումը ցանկալի չէ իրականացնել քամոտ, մառախլապատ եղանակին կամ քամու հակառակ ուղղությամբ,
  • պատրաստել թունաքիմիկատի խառնուրդը լավ օդափոխվող տարածքում,
  • թունաքիմիկատի հետ աշխատելիս օգտագործել անհատական պաշտպանիչ միջոցներ (հատուկ հագուստ, դիմակ, ձեռնոց, ակնոց երկարաճիթ կոշիկներ),
  • չփչել հեղուկացրի խցանված ծայրադիրի մեջ,
  • օճառով լվանալ ձեռքերը և դեմքը թունաքիմիկատի օգտագործումից հետո՝ նախքան սնունդ ընդունելը, ծխելը կամ սանհանգույցից օգտվելը,
  • լվանալ աղտոտված մաշկը և հագուստը առատ ջրով և օճառով,
  • չօգտագործել թերություններ ունեցող սարքեր:

Նշենք, որ 2005 թվականի օգոստոս 30-ին ստորագրած հրամանի համաձայն, որն ուժի մեջ է մտել նույն տարվա հոկտեմբերի 13-ին, նշվում է, որ թունաքիմիկատները (պեստիցիդները) ըստ վտանգավորության դասակարգվում են.

Դաս

ԼԴ50 առնետների համար (մգ/կգ)

բերանով

մաշկով

պինդ նյութեր

հեղուկներ

պինդ նյութեր

հեղուկներ

Iա չափազանց վտանգավոր

≤5

≤20

≤10

≤40

Iբ չափավոր վտանգավոր

5-50

20-200

10-100

40-400

II բավարար վտանգավոր

50-500

 200-2000

100-1000

400-4000

III քիչ վտանգավոր

≥501

≥2000

≥1001

≥4001

Նշենք նաև, որ թունաքիմիկատների (պեստիցիդների) վաճառքը իրականացվում է թունաքիմիկատների (պեստիցիդների) մանրամեծածախ առևտրի լիցենզավորված ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից:

Լիցենզավորված ֆիզիկական և իրավաբանական անձինք իրավունք ունեն ձեռք բերել և իրացնել ՀՀ պետական գրանցում ստացած թունաքիմիկատները (պեստիցիդները):

Թունաքիմիկատների (պեստիցիդների) վաճառքի կազմակերպությունները պետք է ունենան 50 մ սանիտարապաշտպանական գոտի:

Թունաքիմիկատների (պեստիցիդների) վաճառքի կազմակերպություններում անհրաժեշտ է ապահովել բնական և արհեստական օդափոխանակություն:

Թունաքիմիկատների (պեստիցիդների) վաճառքի կազմակերպությունը պետք է ունենա վաճառասրահ (նվազագույն տարածքը 20 մ2), պահեստային մաս, (նվազագույն տարածքը 9 մ2), չափաբաժինների պատրաստման տեղամաս (նվազագույն տարածքը 6 մ2) և սանիտարակենցաղային հարմարություններ:

Վաճառասրահը պետք է ապահովված լինի անհրաժեշտ քանակությամբ դարակաշարերով:

Վաճառասրահում թունաքիմիկատները (պեստիցիդները) անհրաժեշտ է խմբավորել ըստ նշանակության:

Պատրաստուկների չափաբաժինների պատրաստումը անհրաժեշտ է կատարել տեղային արտաձիգ օդափոխանակությամբ գործող քարշիչ ծածկոցի առկայության պայմաններում:

Պատրաստուկները նախքան վաճառասրահ տրվելը պետք է անցնեն նախավաճառքային պատրաստվածության, որը ներառում է փաթեթավորման որակի ստուգումը, ապափաթեթավորումը, տեսակավորումը և անհրաժեշտ տեղեկատվության, կիրառման հրահանգների, պիտակի առկայության ստուգումը:

Պատրաստուկների մասին տեղեկատվությունը պետք է պարունակի պատրաստուկի պետական գրանցման վկայականի համարի և ժամկետի, դրա վտանգավորության դասի, գործող նյութի խտության, նետտո (զուտ) զանգվածի կամ ծավալի, պատրաստման ժամկետի և թունավորման ժամանակ առաջին բուժօգնության վերաբերյալ տվյալներ:

Պատրաստուկների տարաները պահեստամասում պետք է տեղադրել դարակաշարերի վրա:

Թունաքիմիկատների (պեստիցիդների) վաճառքի կազմակերպության սանիտարակենցաղային հարմարությունները պետք է ապահովված լինեն հոսող ջրով, լվացող, վնասազերծող միջոցներով և առաջին բուժօգնության դեղարկղով` ապահովված հակաթույներով:

Արգելվում է թունաքիմիկատների (պեստիցիդների) վաճառքը անչափահասներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել