Փլուզում Նոր Գեղիում. զոհ կա

Ապրիլի 7-ին, ժամը 20:17-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում՝ պեմզաբլոկի արտադրամասի չորանոցում, տեղի է ունեցել փլուզում: Կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբերը:

Ըստ ստացված տեղեկության՝ դեռևս չբացահայտված հանգամանքներում փլուզվել են Նոր Գեղի գյուղի Մաշտոցի փողոցի թիվ 26 տանը կից շինության պատը (մոտ 15 քմ) և ծածկը (մոտ 20 քմ):

Փրկարարները փլատակներից դուրս են բերել՝ 1977 թ. ծնված Ա. Ա.-ի դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել