Երևանի քաղաքապետարանը շարֆ է գնել․ որքա՞ն է այն արժեցել

Երևանի քաղաքապետարանը «Շշուկ» ՍՊ ընկերության հետ պայմանագիր է կնքել, որով  ընկերությունից մեկ շարֆ է գնել։

Ընկերությունը գրանցված է Տերյան 72 հասցեում, որտեղ իր գործունեությունն է իրականացնում «Տերյան մշակույթի կենտրոն» ՀԿ։ Իրավաբանական անձանց պետռեգիստրից տեղեկանում ենք, որ այս ընկերության հիմնադիրը նույն կենտրոնն է:

Պայմանագիրը կնքվել է այս տարվա փետրվարի 27-ին։

Տեխնիկական բնութագրի համաձայն՝ շարֆը պետք է լինի կիսամետքասե կտորից, մեջտեղում պատկերված լինի պազիրիկ գորգ։ Շարֆը պետք է լինի 90 x 90 չափերի։

Պայմանագրում շարֆը նշվում է որպես՝ Երևանյան էսքիզներով շարֆեր։ Այս մեկ շարֆը  արժեցել է 240 հազար դրամ։

Ալիսա Չիլինգարյան 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել