Ասյա Խաչատրյանի պնդումների վերաբերյալ նյութերն ուղարկվել են Արցախի գլխավոր դատախազություն: Այս մասին տեղեկանում են Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:
Ի պատասխան ԱՀ ոստիկանությանը հասցեագրված ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի մարտի 28-ի գրության՝ ներկայացվել են Ասյա Խաչատրյանի պնդումների վերաբերյալ մանրամասն պարզաբանումներ։
Հաշվի առնելով ներկայացված տվյալները քրեական վարույթի շրջանակներում ստուգելու անհրաժեշտությունը՝
ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի ապրիլի 6-ի գրությամբ Ասյա Խաչատրյանի պնդումների վերաբերյալ՝ Պաշտպանի աշխատակազմի տրամադրության տակ եղած նյութերն ուղարկվել են ԱՀ գլխավոր դատախազություն։