Զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքին դրամական աջակցություն տալու կարգը և չափերը կսահմանվեն

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման նախագիծ է ներկայացրել, որի համաձայն համաձայն սահմանվում են ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ կամ զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքին տրվող դրամական աջակցության, զինվորական ծառայության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքին զինծառայողի հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերի հատուցման, օրենքով սահմանված մի շարք դեպքերի կապակցությամբ հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին և ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին տրվող միանվագ դրամական օգնության չափերը, դրանց տրամադրման կարգը և պայմանները:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 10-րդ, 68-րդ հոդվածի 3-րդ և 69-րդ հոդվածի 1-ին մասերի պահանջների համաձայն՝ ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ կամ զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքին տրվում է դրամական աջակցություն, զինվորական ծառայության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքին տրվում է զինծառայողի հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերի հատուցում, օրենքով սահմանված մի շարք դեպքերի կապակցությամբ հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին և ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին տրվում է միանվագ դրամական օգնություն, որոնց չափերը և տրման կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը:

Նշված իրավունքները գործել են նաև նախկին «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում և իրենց կիրակումն են գտել ՀՀ կառավարության 1999 թվականի օգոստոսի 18-ի N 341 և 2000 թվականի նոյեմբերի 27-ի N 778 որոշումներում, որի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել այդ որոշումները և համապատասխան հարաբերությունները կարգավորել ՀՀ կառավարության նոր որոշմամբ:

Որոշման նախագծի համաձայն սահմանվում են ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ կամ զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքին տրվող դրամական աջակցության, զինվորական ծառայության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքին զինծառայողի հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերի հատուցման, օրենքով սահմանված մի շարք դեպքերի կապակցությամբ հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին և ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին տրվող միանվագ դրամական օգնության չափերը, դրանց տրամադրման կարգը և պայմանները:

Նախագծի ամբողջական տարբերակին ծանոթացեք՝ այստեղ։

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել