Աղվան Հովսեփյանը Վեդիի քննչական բաժնի նոր պետ է նշանակել

Քնչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրամանով ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի պետ է նշանակվել Արդարադատության մայոր Շիրակ Խաչատրյանը:

Այդ մասին տեղեկությունը Իրավաբան.net-ի հետ զրույցում հաստատեցին Քննչական կոմիտեից:

Նշենք, որ Շիրակ Խաչատրյանը նախկինում զբաղեցրել է Արարատի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի պաշտոնը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել