Վարչական իրավախախտումների մասiն օրենսգրքի 873-րդ հոդվածը սահմանում է, որ տրանսպորտային առաքման պայմանագրով` պարտականությունները չկատարելու կամ անպատշաճ կատարելու համար առաքողը պատասխանատվություն է կրում՝ օրենքով նախատեսված հիմքերով և չափով:
Եթե առաքողն ապացուցում է, որ պարտավորությունը խախտվել է փոխադրման պայմանագրերն անպատշաճ կատարելու հետևանքով, ապա առաքողի պատասխանատվությունը հաճախորդի առջև որոշվում է նույն կանոններով, որոնցով համապատասխան փոխադրողը պատասխանատու է առաքողի առջև:
Նշենք, որ եթե պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու համար սահմանված է տուժանք, ապա վնասները հատուցվում են տուժանքով չծածկված մասով:
Օրենքով կամ պայմանագրով կարող են նախատեսվել դեպքեր, երբ`
1) թույլատրվում է բռնագանձել միայն տուժանքը, սակայն ոչ` վնասները.
2) վնասները կարող են բռնագանձվել լրիվ գումարով` չհաշված տուժանքը.
3) պարտատիրոջ ընտրությամբ կարող են բռնագանձվել կա’մ տուժանքը, կա’մ վնասները:
Այն դեպքերում, երբ պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու համար սահմանված է սահմանափակ պատասխանատվություն, տուժանքով չծածկված մասով կամ դրանից ավելի կամ դրա փոխարեն հատուցման ենթակա վնասները կարող են բռնագանձվել մինչև նման սահմանափակմամբ որոշված շրջանակներում: