Նույն առարկայից կրկնակի դասերի անցկացում չի թույլատրվում. ի՞նչ պահանջների պետք է համապատասխանի դպրոցը

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի 12-Ն հրամանով սահմանվում են դպրոցներին ներկայացվող պահանջները:  Հրամանը ստորագրվել է 2017 թվականի մարտի 28-ին, ուժի մեջ է մտել նույն տարվա մայիսի 12-ից:

Կանոնների պահանջները տարածվում են հանրակրթական ծրագրեր իրականացնող բոլոր ուսումնական հաստատությունների վրա, անկախ դրանց սեփականության և կազմակերպական-իրավական ձևից, գերատեսչական պատկանելությունից:

Նոր կառուցվող և վերակառուցվող հաստատության տեխնոլոգիայի կաբինետում անհրաժեշտ է նախատեսել ոչ պակաս քան 2 շենք, խոհարարության և կարուձևի ուսուցման համար: Խոհարարության շենքում անհրաժեշտ է նախատեսել տաք և սառը ջրով լվացման ավազան և խոհարարական գույք:

Նոր կառուցվող և վերակառուցվող հաստատության միջանցքներում ապահովվում է ջրի հոսքի կառավարմամբ խմելու ջրի ցայտաղբյուր՝ խմելու նպատակով ջրօգտագործման համար:

Հաստատության 1-4-րդ դասարանների ուսումնական շենքերը, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, նկարչության, տեխնոլոգիայի կաբինետները, ճաշարանի հիմնական շենքերը, ցնցուղարանները, բժշկի կաբինետն ապահովվում են լվացարաններով՝ սառը և տաք ջրամատակարարմամբ:

Նոր կառուցվող և վերակառուցվող հաստատության 1-4-րդ դասարանների սովորողների սեղանները ունենում են մակերեսի 12-150 թեքություն:

Հանրակրթական հաստատությունների շենքերն օգտագործվում են բացառապես ըստ իրենց գործառնական նշանակության: Ուսումնական դասասենյակները չեն տեղակայվում շենքի նկուղային և կիսանկուղային հարկերում: Հանդերձարանները տեղակայվում են առաջին հարկում (յուրաքանչյուր դասարանին հատկացվում է առանձին հատված՝ իր կախիչներով) կամ դասասենյակներում՝ ապահովելով սովորողների թվին համապատասխան կախիչներով:

Հաստատության 1-4-րդ դասարանների ուսուցման համար նախատեսված շենքերը տեղակայում են առանձին կառուցահատվածում: 1-4-րդ դասարանների ուսումնական կառուցահատվածներում նախատեսվում են մեկական սանհանգույց՝ առանձին տղաների և աղջիկների համար: Լվացարանների վերին եզրի բարձրությունը հատակից պետք է լինի՝ 0,6մ` 1-ից 4-րդ և 0,7մ` 5-12-րդ դասարանի սովորողների համար:

Քիմիայի կաբինետն (կամ կաբինետին կից լաբորատորիան) ապահովվում է քարշիչ պահարանով, քիմիական նյութերի պահպանման համար փակ պահարաններով և չհրկիզվող պահարանով:

Հաստատության շենքում արհեստանոցները կահավորվում են երեխաների հասակային առանձնահատկություններին համապատասխան ուսումնական գույքով ու սարքավորումներով և օգտագործվում են ըստ նշանակության:

Հաստատություններում տեղադրվում են 6 չափի սովորողների նստարան:

Մարզադահլիճը նախատեսվում է ֆիզկուլտուրայի և արտադասարանական սպորտային պարապմունքների համար:

Հաստատության մարզադահլիճում նախատեսվում են մարզական գույքի պահման սենյակ, տղաների և աղջիկների հանդերձարաններ:

Բուժկետը մեկ սենյակում կազմակերպելու դեպքում սենյակում ապահովվում է գործառնական գոտիավորում համապատասխան կահավորմամբ. շարժական միջնապատով մեկուսացնելով հիվանդի ժամանակավոր մեկուսացման համար բժշկական թախտ կամ մահճակալ և միջամտությունների հատված:

Հաստատության բուժկետն ապահովվում է դաստակային կամ ոտնակային կառավարման լվացարանով, ոտնակային կառավարման բացվող կափարիչով աղբարկղներով, պահարաններով, բուժաշխատողի ձեռքերի և բուժկետի մակերեսների ախտահանման համար նախատեսված ախտահանիչ լուծույթներով:

Հաստատության հարկերում տեղակայվում են աղջիկների և տղաների առնվազն մեկական սանհանգույցներ, որոնց շենքերն ունենում են ամբողջական մակերեսներ, հատակը լինում է սալիկապատ կամ պատվում է ջրանթափանց այլ ծածկով: Յուրաքանչյուր մասնաշենքում նախատեսվում է անձնակազմի համար սանհանգույց:

Հաստատության զուգարանակոնքերը և մյուս սարքավորումները շահագործվում են սարքին վիճակում: Լվացարանների, զուգարանակոնքերի և միզամանների, ջրի տակառիկների, օդափոխիչ համակարգերի և այլ սարքավորումների անսարքությունները վերացվում են անմիջապես:

Հաստատության զուգարանները և սարքավորումները պահվում են մաքուր վիճակում, ապահովվում են հեղուկ օճառով, ձեռքերի չորացման համար էլեկտրական սարքերով կամ թղթյա միանվագ օգտագործման սրբիչներով, զուգարանի թղթով: Ճանճերից պաշտպանվելու համար, զուգարանների  լուսամուտների օդանցքները ցանցապատվում են:

Հաստատության զուգարաններն ապահովվում են ջրհոսքի հարմարանքով:

Հաստատություններում առկա լվացարաններին միացվող տաք ջուրը պետք է լինի 37 աստիճան ցելսիուսից ոչ բարձր:

Ուսումնական շենքերում օգտագործվում են սովորողների սեղաններ, գծագրական կամ լաբորատոր սեղաններ: Սեղանները տեղադրվում են երեք շարքով, սակայն կարող են տեղադրվել նաև երկու կամ մեկ շարքով՝ կախված դասարանում սովորողների թվից: Խմբակային պարապմունքների դեպքում հնարավոր է դասավորման խմբային տարբերակը:

Քառակուսի կամ լայնաձիգ կառուցվածքի ուսումնական սենյակներում նստարանները կարող են տեղադրվել նաև քառաշարք:

Լսողության և տեսողության խանգարումներով երեխաներին նստեցնում են առաջին շարքերում, ընդ որում տեսողության ցածր սրությամբ սովորողները պետք է նստեն պատուհանների կողմից առաջին շարքում:

Ուսումնական տարվա ընթացքում պարբերաբար եզրային շարքերում նստած երեխաներին փոխում են տեղերով՝ պահպանելով հասակային առանձնահատկություններին համապատասխան նստեցումը:

Ուսումնական շենքերի կահավորման ժամանակ պահպանվում են կահույքի և նստարանների կամ սեղանների միջև անցումների հետևյալ չափսերն ու պատերից հեռավորությունը (սանտիմետր).

1) երկտեղանի սեղանների շարքերի միջև՝ առնվազն 60,

2) մեկտեղանի սովորողների սեղանների շարքերի միջև` 50,

3) սեղանների շարքի և արտաքին պատի միջև՝ 70,

4) սովորողների հետևի սեղանների և պատերի միջև` 100,

5) սովորողների հետևի սեղանների և պատերի միջև, եթե պատերի տակ շարվում են պահարաններ և/կամ կախիչներ` 140,

6) ցուցադրական սեղանից մինչև սովորողների սեղանները՝ 60,

7) առաջին սովորողների նստարանից մինչև գրատախտակը, ոչ պակաս, քան՝ 240, իսկ քառակուսի կամ լայնաձիգ ուսումնական սենյակներում՝ նստարանների քառաշարք դասավորման դեպքում՝ 300,

8) սովորողների վերջին նստատեղից մինչև գրատախտակն առավելագույն հեռավորությունը 860,

9) աշխատանքային դիրքում գրատախտակի ներքևի եզրի բարձրությունը հատակից`

ա. 1-ին դասարանների համար՝ 70-75,

բ. 2-4-րդ դասարանների համար՝ 75-80,

գ. 5-12-րդ դասարանների համար՝ 80-90:

Հաստատության շենքերում ապահովվում է օդի հետևյալ ջերմաստիճանը.

1) դասարաններում, ուսումնական կաբինետներում, դասախոսությունների լսարանում, գրադարանում, բուժկետում (բժշկի կաբինետ), մարզադահլիճի հանդերձարաններում, լաբորատորիաներում, խմբակային պարապմունքների սենյակներում, հանդիսությունների դահլիճում` առնվազն 18-22 աստիճան ցելսիուս,

2) ուսումնական արհեստանոցներում, նախասրահում, հանդերձարանում և ռեկրեացիաներում ցուրտ եղանակային պայմաններում՝ առնվազն 18-20 աստիճան ցելսիուս, իսկ մարզադահլիճում՝ 17-19 աստիճան ցելսիուս:

Հաստատությունների շենքերում ապահովվում է օդի հարաբերական խոնավությունը` 40-60 տոկոսի սահմաններում:

Վեց մետրից ավել խորություն ունեցող ուսումնական շենքերում, անհրաժեշտ է նախատեսել նաև աջակողմյան արհեստական լուսավորում:

Հիմնական լույսի հոսքը սովորողի աշխատանքային տեղի առջևից կամ հետևից արգելվում է:

Հաստատության 1-4-րդ դասարանների համար գրատախտակի համար օգտագործվում են մուգ-կանաչ, մուգ-դարչնագույն գույնի ներկեր: Մարկերային գրատախտակները 1-4-րդ դասարաններում չեն օգտագործվում, իսկ բարձր դասարաններում օգտագործման դեպքում մարկերի գույնը լինում է կոնտրաստային՝ սև, կապույտ, կարմիր, շագանակագույն և կանաչ գույների մուգ երանգներով:

Հաստատության շենքն ապահովվում է շուրջօրյա խմելու-տնտեսական հոսող ջրով, ջրահեռացման համակարգով: Ժամային գրաֆիկով ջրամատակարարման դեպքում, առնվազն սանհանգույցների սարքավորումները (լվացարանները, զուգարանակոնքերը) ապահովվում են ջրակուտակիչ տարողություններով՝ մշտական հոսող ջրի ապահովման համար:

 1-9-րդ դասարաններում նույն առարկայից կրկնակի (անմիջապես իրար հաջորդող) դասերի անցկացում չի թույլատրվում՝ բացառությամբ Հավելված 7-ի 2-րդ կետով սահմանված առարկաներից, իսկ 10-12-րդ դասարաններում թույլատրվում է նույն առարկայից կրկնակի (անմիջապես իրար հաջորդող) դասերի անցկացում:

Սովորողների մոտ կեցվածքի խանգարումների կանխարգելման, ճիշտ աշխատանքային դիրքի ձևավորման միջոցառումները իրականացվում են համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով հաստատված ուղեցույցի:

Հաստատության շենքերում ամեն օր իրականացվում է ընթացիկ խոնավ մաքրում, իսկ ամիսը մեկ անգամ կատարվում է շենքերի հիմնական մաքրում:

Դասարանների և այլ ուսումնական ու օժանդակ շենքերի մաքրումը կատարվում է դասերից հետո՝ բաց պատուհաններով: Եթե հաստատությունը աշխատում է 2 հերթափոխով՝ մաքրումը կատարվում է երկու անգամ: Անհրաժեշտ է լվանալ հատակը, մաքրել փոշու կուտակման տեղերը (լուսամուտագոգեր, ջերմամատակարարման մարտկոցներ և այլն): Պատուհանները և շերտավարագույրներն անհրաժեշտ է լվանալ առնվազն տարին 2 անգամ (գարնանը և աշնանը):

Ցնցուղարանների և զուգարանների սանիտարատեխնիկական սարքավորումները (զուգարանակոնք, լվացարան, բռնակներ), հատակը, պատերը, դռներն ամեն օր լվացվում են օճառով և տաք ջրով: Ախտահանումն ընդգրկում է շենքերի պատերի, հատակի, դռների բռնակների և սարքավորումների մաքրումը և ախտահանումը: Մաքրման աշխատանքները կատարվում են այդ նպատակի համար հատկացված, մակնշված և ըստ նշանակության օգտագործվող մաքրման գույքով (դույլեր, թասեր, խոզանակներ, լաթեր և այլն) և մաքրող-ախտահանող նյութերով՝ կիրառման հրահանգում նշված ցուցումներին համապատասխան:

Խոնավ մաքրման և ախտահանման համար օգտագործվող մաքրման պարագաները (խոզանակներ, լաթեր, դույլեր, սինթետիկ թելերով ավելներ և այլն) մակնշվում են՝ հստակ տարանջատելով զուգարանների, միջանցքների և դասասենյակների մաքրման համար օգտագործվող պարագաները:

Կահույքիհամարն՝
ըստ11015-93,
11016-93
ԳՕՍՏերի

Հասակի
խումբը (մմ)

Սեղանի բացվող մասի եզրի բարձրությունը հատակից, ըստ ԳՕՍՏ 11015-93
(մմ)

Մակնիշի գույնը

Նստատեղի
առջևի եզրի բարձրությունը հատակից,
ԳՕՍՏ 11016-93 (մմ)

1

1000-1150

460

Նարնջագույն

260

2

1150-1300

520

Մանուշա-կագույն

300

3

1300-1450

580

Դեղին

340

4

1450-1600

640

Կարմիր

380

5

1600-1750

700

Կանաչ

420

6

1750-ից բարձր

760

Երկնագույն

460

Հանրակրթական ուսումնական հաստատության բուժկետ (բժշկի կաբինետի) անհրաժեշտ դեղերի և բժշկական նշանակության ապրանքների

1. Հակահիստամինային պատրաստուկ (դիֆենհիդրամին հիդրոքլորիդ, քլորոպիրամինի հիդրոքլորիդ)

2. Կորտիկոստերոիդներ (դեքսամետազոն)

3. Ստիմուլյատորներ (կոֆեին նատրիումի բենզոատ)

4. Ջերմիջեցնող/ցավազրկող (պարացետամոլ, իբուպրոֆեն)

5. Սպազմոլիտիկ (դրոտավերինի հիդրոքլորիդ)

6. Կատվախոտի հանուկ

7. Կատվախոտի ոգեթուրմ

8. Ջրածնի պերօքսիդի լուծույթ 3 %

9. Սպիրտ բժշկական 70 %

10. Յոդի ոգեթուրմ 5 %

11. Անուշադրի սպիրտ 10 %

12. Խոնավածուծ սպեղանի

13. Վիրակապ ոչ ստերիլ

14. Վիրակապ ստերիլ

15. Բամբակ

16. Ռետինե սեղմակ

17. Ներարկիչ (2 մլ, 3 մլ)

Ուսումնական շենքերի միջանցիկ օդափոխության տևողությունը՝ կախված արտաքին ջերմաստիճանից

Արտաքին
ջերմաստիճանը,
0C

Շենքերի օդափոխության տևողությունը, րոպե

Փոքր դասամիջոցներին

Մեծ դասամիջոցներին
և հերթափոխերի միջև

10 – 6

4 – 10

25 – 35

5 – 0

3 – 7

20 – 30

0 – (-5)

2 – 5

15 – 25

(-5) – (-10)

1 – 3

10 – 15

(-10) – ցածր

1 – 1,5

5 – 10

Աչքերի համալիր վարժություններ

1. Արագ թարթել, փակել աչքերը և նստել հանգիստ, դանդաղ հաշվել մինչև 5-ը: Կրկնել 4-5 անգամ:

2. Աչքերը ուժեղ փակել (հաշվել մինչև 3-ը, բացել աչքերը և նայել հեռուն, հաշվել մինչև 5-ը): Կրկնել 4-5 անգամ:

3. Աջ ձեռքը ձգել առաջ: Առանց գլուխը շարժելու, աչքերով հետևել ցուցամատի դանդաղ շարժմանը աջ և ձախ, վերև և ներքև: Կրկնել 4-5 անգամ:

4. 1-4 հաշվով նայել ձգված ձեռքի ցուցամատին, հետո 1-6 հաշվով հայացքն ուղղել հեռուն: Կրկնել 4-5 անգամ:

5. Միջին տեմպով աչքերով կատարել 3-4 շրջանաձև շարժումներ դեպի աջ, նույնքան՝ դեպի ձախ: Թուլացնել աչքի մկանները, 1-6 հաշվով նայել դեպի հեռուն: Կրկնել 1-2 անգամ:

 Աղյուսակ 3

Հաստատության 10-12-րդ դասարաններում ուսուցանվող ուսումնական առարկաների բարդության աստիճանի սանդղակ

Հանրակրթական առարկաներ

Միավորների քանակը (ըստ բարդության աստիճանի)

Հանրակրթական առարկաներ

Միավորների քանակը (դժվարության աստիճան)

Ֆիզիկա

12

Ինֆորմատիկա,
տնտեսագիտություն

6

Երկրաչափություն

11

Հասարակագիտություն

5

Քիմիա

11

Կենսաբանություն

7

Հանրահաշիվ

10

Հայոց եկեղեցու պատմություն (10-11-րդ դասարաններում)

4

Ռուսաց լեզու

9

Աշխարհագրություն

3

Հայ գրականություն

8

ՆԶՊ և անվտ. Հայրենագիտություն.
(10-11-րդ դասարաններ)

2

Կենսաբանություն

7

Ֆիզկուլտուրա

1

Հայոց լեզու

7

Օտար լեզու

8

Հայոց պատմություն

9

Համաշխարհային պատմություն

9

11. Հաստատության 10-12-րդ դասարանների համար դասացուցակի ճիշտ կազմման ժամանակ օրվա ընթացքում ըստ բարդության աստիճանի ամենաշատ բալերի քանակը՝ բոլոր առարկաների գումարով, լինում է երեքշաբթի և (կամ) չորեքշաբթի օրերին:

12. Հաստատության 5-9-րդ դասարանների սովորողների շաբաթվա ուսումնական ծանրաբեռնվածությունը բաժանվում է այնպես, որպեսզի առավելագույն ինտենսիվությունը (օրվա ընթացքում բալերի գումարը) լինի երեքշաբթի և հինգշաբթի օրերին, իսկ չորեքշաբթին լինի որոշ չափով թեթևացված օր:

13. Դասացուցակը համարվում է սխալ կազմված, երբ օրվա բալերի առավելագույն գումարը լինում է շաբաթվա սկզբի և վերջի օրերին, կամ այն շաբաթվա բոլոր օրերին նույնն է:

Հավելված 8

Պեդիկուլոզի պարբերական զննումների վարման մատյան

Դասարան (N)

Զննման
Ամսաթիվ

Զննված սովորողների թիվ

Որից դրական արդյունքով

Բուժումից հետո զննման
ամսաթիվ

Որից դրական արդյունքով

Նշումներ

1.

2.

3.

4.

5.

6.

7.

Հավելված 9

Ֆիզիկական կուլտուրայով բացօթյա պարապմունքներ իրականացնելու պայմանները

Սովորողների տարիքը

Օդի ջերմաստիճանը և քամու արագությունը, որի դեպքում
թույլատրվում է իրականացնել բացօթյա պարապմունքներ

առանց քամու

քամու արագությունը մինչև 5 մ/վրկ

քամու արագությունը 6-10 մ/վրկ

քամու արագությունը 10 մ/վրկ ավելի

մինչև 12 տարեկան

-90C

-60C

-30C

Պարապմունքներ չի իրականացվում

12-13 տարեկան

-20C

-80C

-50C

14-15 տարեկան

-50C

-120C

-80C

16-17 տարեկան

-60C

-150C

-100C

                                                                                                                                                         Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել