Հարկային տեսչության շենքը կապամոնտաժվի՝ կառավարության որոշմամբ

Լոռու մարզի Տաշիրի համայնքի ղեկավարը պետական գույքի կառավարման վարչություն է՝ Տաշիր համայնքի նախկին տարածքային հարկային տեսչության շենքը Տաշիր համայնքին նվիրաբերելու խնդրանքով։ Նա նաև տեղեկացրել է, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցներով վերանորոգվել են Տաշիրի քաղաքային հրապարակը, քայլուղին և կառուցվում է քաղաքային զբոսայգի, որի տարածքում է գտնվում Տաշիրի տարածքային հարկային տեսչության շենքը: Այս նախագիծը կքննարվկվի վաղը՝ ապրիլի 5-ին կայանալիք կառավարության հերթական նիստին։

Համայնքի ղեկավարը միաժամանակ խնդրել է թույլատրել Տաշիրի համայնքին ապամոնտաժել Տաշիրի տարածքային հարկային տեսչության շենքը՝ կառուցվող զբոսայգին ամբողջական դարձնելու համար՝ տեղեկացնելով որ համայնքը պարտավորվում է ապամոնտաժման և տարածքի բարեկարգման ծրագիրը իրականացնել մեկ տարվա ընթացքում՝ ներդնելով 12 մլն. ՀՀ դրամ, որից 5 մլն. ՀՀ դրամը կուղվի շենքի ապամոնտաժման, իսկ 7 մլն. ՀՀ դրամը տեղում կառուցվող զբոսայգու  աշխատանքներն իրականացնելու համար:

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող,  Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի Կ. Դեմիրճյան փողոցի թիվ 85 հասցեում գտնվող նախկին Տաշիրի տարածքային հարկային տեսչության շենքը չշահագործման արդյունքում հանձնվել է ՀՀ  ԿԱ պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը և ունի 4-րդ աստիճանի վթարայնություն՝ ներկայացված նախագծով առաջարկվում է այն նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքին՝ շենքն  ապամոնտաժելու և տեղում  զբոսայգի  կառուցելու  պայմանով:

Նշենք, որ Տաշիր համայնքի Կ. Դեմիրճյան փողոցի թիվ 85 (նախկին՝ Լենինի փողոց թիվ 85)  հասցեում գտնվող 4-րդ աստիճանի վթարային շենքը կազմում է 338.8  քմ մակերս, արժե 5 միլիոն 338 հազար դրամ,  և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ տարածքը կազմում է 0.0322 հեկտար մակերեսով հողամաս։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել