Խոշոր չափերով նոր տուգանքներ են սահմանվել. փոփոխություններ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում

Նոր փոփոխություններ են կատարվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում:

171.1-րդ հոդվածում կատարված նոր փոփոխությունները, որոնք ուժի մեջ են մտնում ապրիլի 8-ին, սահմանում են, որ տնտեսավարող սուբյեկտների հակամրցակցային համաձայնություն կնքելը տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձի համար՝ առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` 3-5 միլիոն դրամի չափով:

Տնտեսական գործունեության արգելված համակարգումը ֆիզիկական անձի համար` առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` 1-3 միլիոն դրամի չափով:

Նույն արարքը տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձի համար` առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` 3-5 միլիոն դրամի չափով:

Տնտեսավարող սուբյեկտի գերիշխող դիրքի չարաշահումը տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձի համար` առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` 3-5 միլիոն դրամի չափով:

Իսկ տնտեսավարող սուբյեկտի կողմից տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ արգելված համակենտրոնացումը գործողության մեջ դնելը տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձի համար` առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` 3-5 միլիոն դրամի չափով:

Տնտեսավարող սուբյեկտի անբարեխիղճ մրցակցության գործողությունը տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձի համար` առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` 1-2 միլիոն դրամի չափով:

Տնտեսավարող սուբյեկտի կողմից արգելված պետական օժանդակություն ստանալը տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձի համար` առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` 500 հազար դրամից մինչև 1 միլիոն դրամի չափով:

 Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց կողմից տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետում պահանջվող անհրաժեշտ փաստաթղթեր և այլ տեղեկատվություն չներկայացնելը կամ ոչ հավաստի կամ ոչ ամբողջական տեղեկություններ ներկայացնելը` առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` 500 հազար դրամից մինչև 1 միլիոն դրամի չափով:

Սահմանվել է նաև, որ տնտեսավարող սուբյեկտի կողմից  տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ ամրագրված խախտումները սահմանված ժամկետում չշտկելը, որոշմամբ նախատեսված պայմանները, պարտավորությունները կամ հանձնարարությունները սահմանված ժամկետում չկատարելը տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձի համար` առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` 500 հազար դրամից մինչև 1 միլիոն դրամի չափով:

 Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի իրավասու պաշտոնատար անձի կողմից արգելված պետական օժանդակություն տրամադրելը` առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` 500 հազար դրամից մինչև 1 միլիոն դրամի չափով:

Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների իրավասու պաշտոնատար անձանց կողմից հակամրցակցային գործողություններ կատարելը, հակամրցակցային վարքագիծ դրսևորելը կամ հակամրցակցային ակտեր կայացնելը` առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` 500 հազար դրամից մինչև 1 միլիոն դրամի չափով:

Նշված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննվում են  տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից ընդունված` տնտեսավարող սուբյեկտի իրավախախտման փաստը հաստատող որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից սկսած 45-օրյա ժամկետում:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել